Հմայակ Հակոբյան․ հայտնի աճպարար-իլյուզիոնիստը

11 Սեպտեմբերի 2023, 09:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հմայակ Հարությունի Հակոբյանը հայտնի աճպարար-իլյուզիոնիստ է, որը ծնվել է 1956 թվականին Մոսկվայում։

Նրա հայրը՝ Հարություն Հակոբյանը, խորհրդային հայտնի հայ աճպարար էր։

Լինելով հայտնի իլյուզիոնիստի որդին՝ Հմայակը մանկուց մասնակցել է հոր ներկայացումներին։ Դեռ մանուկ հասակում նա ակամայից դարձել էր արկղում անսպասելիորեն հայտնվող երեխայի համարի գլխավոր հերոսը։ Հարություն Հմայակովիչը ցույց էր տալիս որդուն ընկերներին՝ նախապես թաքցնելով նրան հայելային ափսեի հետևում: Դրա համար էլ Հմայակի ճակատագիրը կանխորոշված էր։

Խորհրդային տարիներին տաղանդավոր երիտասարդ իլյուզիոնիստը արագորեն ձեռք բերեց ժողովրդականություն, նրա ելույթները հավաքում էին լի դահլիճներ: Դրանից հետո Հակոբյանի առջև ճանապարհ բացվեց դեպի արտերկիր, և նա դարձավ, ինչպես ավելի ուշ ինքն էր ասում, «արժութային արտիստ»։

Նա եղել է ոչ միայն Եվրոպայում, այլև Ամերիկայում և նույնիսկ Աֆրիկայում։

Հմայակ Հարությունովիչը հասցրել է ելույթ ունենալ և՛ Քադաֆիի, և՛ Մայքլ Ջեքսոնի առջև։