Հմայիչ երկիր՝ առատաձեռն մարդկանցով և առեղծվածային վանքերով. ֆրանսիացի բլոգերը հիացած է Հայաստանով
25 Սեպտեմբերի 2025, 18:14
Glober êveur ճամփորդական բլոգի հեղինակ Քվենտին Լաֆոն կիսվել է Հայաստանով իր ճանապարհորդության տպավորություններով՝ այն անվանելով հարուստ մշակութային ժառանգությամբ և ցնցող բնությամբ երկիր:
«Հայաստանն ինձ հիացրել է առաջին օրերից։ Այստեղ ամեն շրջադարձին նոր բնապատկերներ են բացվում, վանքերը կարծես մշուշից են կառուցվում, իսկ մարդիկ դիմավորում են անկեղծ առատաձեռնությամբ», — նշել է ճանապարհորդը։
Այցելության պարտադիր վայրերից նա առանձնացրել է Երևանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարով, Վերնիսաժով, Կասկադով և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանով։ Բլոգերը նաև խորհուրդ է տալիս լինել Գյումրու պատմական կենտրոնում և Սուրբ Աստվածածին եկեղեցում, վայելել Սևանի, Դիլիջանի, Գառնիի և Գեղարդի գեղեցկությունը: