Հնագետները Հայաստանում հայտնաբերել են հնագույն հացի փուռ
23 Մայիսի 2023, 13:50
Հնագետների միջազգային խումբը Մեծամորում պեղումների ժամանակ հայտնաբերել է մեծ շինության մնացորդներ։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ սա հնագույն հացի փուռ է, գրում է mir24.tv-ն։
Ըստ գիտնականների՝ շենքը ավերվել է մոտ երեք հազար տարի առաջ տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Մասնագետները վերլուծության համար մոխրի նմուշներ են ընտրել: Նրանք նկատել են, որ մոխրի մեջ սպիտակ կետեր կան։ Մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ դա ցորենի ալյուր է։ Մասնագետների կարծիքով՝ այս գտածոն հազվադեպություն է։