Հնարավորինս շուտ կայցելենք կալանավորված հիվանդին․ Կարմիր խաչ
30 Հուլիսի 2023, 12:50
ԿԽՄԿ ներկայացուցիչները հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։
«Հիվանդների տեղափոխումը խիստ կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք հնարավորինս շուտ կայցելենք կալանավորված հիվանդին և կապի մեջ ենք ընտանիքի հետ։
Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,-ասված է ԿԽՄԿ-ի գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն: