Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի ՀՀ
19 Նոյեմբերի 2023, 14:00
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան։
Idrw պարբերականի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում, Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը: