Հնդկական «The New Indian Express» պարբերականը պատմել է Լուսիկ Ագուլեցու մասին
11 Հոկտեմբերի 2024, 16:37
Հնդկական հանրահայտ «The New Indian Express» ամսագիրն անդրադարձել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն, ում անվանում են «հայկական Վան Գոգ»: Պարբերականը պատմել է նաև նրա երևանյան տան մասին, որը վերածվել է թանգարանի և դրան կից գործող արտ-սրճարանին, որը պահպանում է հայ ժողովրդի ավանդույթները հարմարավետ միջավայրում:
«Լուսիկն այստեղ ապրել է մինչև իր մահը՝ 2018 թվականը, և ընտանիքը շարունակում է պահպանել նրա ժառանգությունն այս տարածքի յուրաքանչյուր հատվածում: 2012 թվականին պետությունն առաջարկել է տունը վերածել թանգարանի՝ իր պատմական նշանակության պատճառով։ Եթե ունեք ընդամենը մի քանի ժամ և հայկական մշակույթը հասկանալու ցանկություն, ապա գնացեք այս եզակի թանգարան»,- նշում է պարբերականը։