Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
16 Մարտի 2026, 15:45
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար: Մենք բարձր ենք գնահատում այս օգնությունն այս դժվարին ժամանակներում»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում՝ գրառման վերջում նշելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: