Հնդկաստանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԶԼՄ

10 Հուլիսի 2025, 17:15

Քաղաքականություն

Երևանի և Նյու Դելիի միջև զարգացող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է հնդկական «The Week» ամսագիրը։

«Հնդկաստանն ընդլայնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայի մի քանի երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում։ Վերջերս Նյու Դելին դիմել էր Հայաստանի օգնությանը՝ իրանա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված իր քաղաքացիներին տարհանելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը երկրի հետ: Հնդկաստանն աշխատում է Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի հետ՝ Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի հակազդի տարածաշրջանում Էրդողանի ազդեցությանը:

Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանը դիմել է Հնդկաստանին պաշտպանական կարևոր մատակարարումների համար», — գրել է պարբերականը։

Հիմա եթերում