Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում. ԶԼՄ-ներ

11 Ապրիլի 2024, 13:20

Քաղաքականություն

Հնդկաստան առաջին անգամ Հայաստանում ռազմական կցորդ կնշանակի։ Այս մասին հայտնում է հնդկական PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հայաստանից բացի ռազմական գծով ներկայացուցիչներ կուղարկվեն ևս 9 երկիր, հիմնականում՝ Աֆրիկա։

«Հատուկ շեշտը դրվում է այն երկրների վրա, որտեղ իրականացվում է սպառազինության արտահանումը», — հայտարարել Է գործակալության զրուցակիցը: