Հնդկաստանը և Պակիստանը ռազմական գործողություններ են սկսել. երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ

07 Մայիսի 2025, 10:20

Քաղաքականություն

Հնդկաստանը և Պակիստանը ռազմական գործողություններ են սկսել միմյանց դեմ: Պակիստանի բանակը հայտարարել է հակամարտության սրացումից ի վեր 26 զոհի և 46 վիրավորի մասին, Հնդկաստանը՝ 10 զոհի և 48 վիրավորի մասին: Հարվածներ են հասցվել Հնդկաստանում 4, Պակիստանում՝ 4, Քաշմիրում՝ 5 թիրախների, հաղորդում է ANI գործակալությունը:

Նշենք, որ Հնդկաստանի իշխանությունները հայտնել ենՆյու Դելիում «ահաբեկչական» որակվող ենթակառուցվածքի դեմ «Սինդուր» կոչվող ռազմական գործողության մեկնարկի մասին: Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Նրա պնդմամբ՝ հարվածները հասցվել են բացառապես քաղաքացիական օբյեկտներին։

Պակիստանի բանակի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Իսլամաբադի կողմից պատասխան գործողությունն արդեն սկսվել է: Երկրների հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ի ահաբեկչությունից հետո, երբ մի խումբ ահաբեկիչներ գնդակահարել են զբոսաշրջիկներին Ջամու և Քաշմիր վիճելի նահանգում: Հնդկաստանը հարձակման համար մեղադրել Է Պակիստանին: Իսլամաբադում նշել են, որ Նյու Դելիի արձագանքն անարդար է և ունի քաղաքական դրդապատճառներ: