Հնդկաստանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. Նանդան Ուննիկրիշնան

Հնդիկ քաղաքագետ Նանդան Ուննիկրիշնանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները:

«Հնդկաստանը հավակնում է լինել մեծ տերություն և, իհարկե, կապեր կպահպանի բոլոր տարածաշրջանների, այդ թվում՝ Անդրկովկասի հետ։ Այս պահին մենք, իհարկե, շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, ինչպես նաև զարգանում են հարաբերությունները Վրաստանի հետ։

Հնդկաստանին հետաքրքրում է ամբողջ աշխարհը, այսպես ասենք, իսկ Անդրկովկասը հատկապես, քանի որ, առաջին հերթին, դա կարծես թե մեր արտերկիրն է, ռազմավարական նշանակություն ունեցող շրջանը։ Եվ երկրորդ՝ սա այն վայրն է, որտեղ Հնդկաստանը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները», — ասել է Նանդան Ուննիկրիշնանը։