Հոգեգալստյան տոնին Արցախում կատարվել է շրջանավարտների օրհնության կարգ

29 Մայիսի 2023, 09:44

Հայեր

Երեկ Հայոց Եկեղեցին նշել է Հոգեգալստյան տոնը, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա, երբ Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

«Գեղեցիկ զուգադիպությամբ, արցախյան դպրոցների այն աշակերտները, ովքեր այլևս շրջանավարտներ են, ստացան հոգևոր հայրերի օրհնությունը:

Տոնական Պատարագի ավարտին հոգևոր հայրերը կատարել են շրջանավարտների օրհնության կարգ` բարեմաղթելով, որ Բարձրյալ Աստված իր օրհնություններով շնորհազարդի վերջիններիս` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհը, որի մասին հուշում է Սուրբ գիրքը.

«Երիտասարդն իր ճամփաները ինչո՞վ պիտի ուղղի, Եթե ոչ քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118:9)»։