Լյովա Բեյբությանի ցուցահանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում
22 Օգոստոսի 2024, 18:23
Սանկտ Պետերբուրգի XX-XXI-ի դարերի արվեստի թանգարանում բացվել է Շտիգլիցի ակադեմիայի մոնումենտալ-դեկորատիվ քանդակի ամբիոնի պրոֆեսոր Լյովա Բեյբությանի ցուցահանդեսը: Այն ներառում է տարբեր տարիների և տարբեր թեմատիկ ուղղվածության շուրջ քառասուն աշխատանքներ թանգարանային և մասնավոր հավաքածուներից։
Ընտանիքի թեմայով հուզիչ կոմպոզիցիաները, Մայր Երկրի կերպարը մարմնավորող կանացի կերպարները, կենդանիների պլաստիկ պատկերները և հայկական ազգային մոտիվները ցուցադրության մեջ զուգորդվում են աբստրակցիոնիզմի ոճով քարե ստեղծագործությունների հետ:
Ցուցահանդեսին մասնակցած հյուրերն իրենց ելույթներում նշել են, որ ժանրերի այս բազմազանությունը խոսում է քանդակագործի վառ և ինքնատիպ տաղանդի մասին և բացահայտում հեղինակի ստեղծագործական հնարավորությունները: