Հոգևորականների նկատմամբ ճնշումները տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ. Ալեքսանդր Կռիլով

18 Դեկտեմբերի 2025, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների գործողությունները եկեղեցու նկատմամբ։

Փորձագետի խոսքով՝ ներկայիս իշխանության համար հնարավոր վտանգ ներկայացնող բոլոր ուժերը ենթարկվում են համակարգված և կոշտ ճնշումների։

«Հաջորդ տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Այդ պատճառով ներկայիս իշխանության բոլոր ընդդիմախոսները ենթարկվում են ճնշումների տարբեր ձևերով։ Որոշներին ձերբակալել են, որոշներին փորձում են հեռացնել իշխանությունից՝ ինչպես, օրինակ, Կաթողիկոսին։ Հոգևորականության մի մասը նույնպես ձերբակալված է կամ ճնշումների է ենթարկվում։ Նույն տրամաբանության մեջ են նաև բիզնեսմենները․ մենք տեսնում ենք ձերբակալություններ և կոշտ միջոցներ։ Ներկայիս իշխանության համար հնարավոր վտանգ ներկայացնող բոլոր ուժերը ենթարկվում են համակարգված և կոշտ ճնշումների»,- ասել է Կռիլովը։

Փորձագետի կարծիքով՝ այսօր կատարվում է ամեն ինչ՝ Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու և կործանելու համար։

«Ինչ վերաբերում է հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ճնշումներին, ապա պատմական նախադեպեր գոյություն ունեն։ Մի ժամանակ Հենրիխ 8-րդը լուծարեց կաթոլիկ եկեղեցին և ստեղծեց սեփական եկեղեցի։ Ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայ Առաքելական եկեղեցին «սխալ է», կարելի է ենթադրել, որ փորձ է արվում ստեղծել այլընտրանքային կառույց։ Իսկ նա կդառնա՞ դրա ղեկավարը՝ ցույց կտա ժամանակը։ Այսօր կատարվում է ամեն ինչ՝ Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու և կործանելու համար», — եզրափակել է Կռիլովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում