Հոգևորականները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Վեհափառ Հայրապետին
10 Հունվարի 2026, 14:56
Տեր Մաշտոց քահանա Հակոբյանը, Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը և Տեր Եղիշե քահանա Բարսեղյանն իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։

«Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին:
Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը»,- գրել է Տեր Կարապետը:
