Հոգևորականները շարունակում են զորակցություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Սուրբ Էջմիածնին

10 Հունվարի 2026, 19:10

Քաղաքականություն

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Գևորգ Վարդանյանը, Տյումենի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Սիոն Հայրապետյանը, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հոգևոր ճեմարանի տնօրենի պաշտոնակատար Ղևոնդ Թեմկինը, Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Արտակ Սուլթանյանը և Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես Խանանյանը նույնպես իրենց զորակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ‑ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: