Հոկեյիստ Ստաս Պետրոսյանը վերադարձել է «Տորպեդո»
29 Հունիսի 2024, 01:00
Հոկեյիստ Ստաս Պետրոսյանը վերադարձել է Ուստ-Կամենոգորսկի «Տորպեդո»: Այս մասին հայտնում է «Шайба.kz»-ն:
24-ամյա Պետրոսյանի և գլխավոր մարզիչ Ալեքսանդր Շահվորոստովի կոնֆլիկտի պատճառով հարձակվողի հետ պայմանագիրը խզվել է: «Տորպեդո»-ի կազմում 2 խաղում նա հասցրել է 3 տափօղակ նետել դարպաս։
Այնուհետև Պետրոսյանը տեղափոխվել է «Ակտոբե», որտեղ Ղազախստանի կանոնավոր առաջնության 36 խաղում վաստակել է 41 (13+28) միավոր: Նա նաև դարձել է փլեյ-օֆֆի լավագույն ռմբարկու՝ 14 հանդիպումներում վաստակելով 16 (6+10) միավոր: