Հոկտեմբերի 1-ը՝ Արցախի համար համազգային աղոթքի օր

01 Հոկտեմբերի 2023, 10:58

Հայեր

Հայասատանում և Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի:

Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ հատուկ արարողություն կկատարվի նաև Մայր Աթոռում: