Հոկտեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակում. մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի» փուլը
01 Հոկտեմբերի 2024, 10:52
Մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը։ Այս մասին գրել է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը և կից տեսանյութ հրապարակել:
«Հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը խիստ կարևոր է։ Միասին մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, մեր երկիրն ու ապագան»,- նշված է հայտարարությունում: