Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
09 Նոյեմբերի 2024, 15:53
Հորդանանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։
««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:
Նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։