Հորդորում եմ 10-ը եպիսկոպոսներին հրաժարվել Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց. Հայկ Իգնատյան
18 Դեկտեմբերի 2025, 11:56
Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը գրել է․
«Հորդորում եմ երեկ հայտարարություն տարածած 10-ը եպիսկոպոսներին` հրաժարվել այսօր Մայր Աթոռում ծրագրվող սադրանքին մասնակցելուց և մեր ժողովրդին պառակտելու` իշխանությունների գործիքը լինելուց:
Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի»: