Հոսանքի գնի իջեցման պահանջ-ստորագրահավաքին միացել է 50 հազար մարդ․ Մելոյան

30 Դեկտեմբերի 2025, 14:34

Քաղաքականություն

Հոսանքի գնի իջեցման պահանջ-ստորագրահավաքին, որը նախաձեռնել էր «Մեր ձևով» շարժումը», միացել է 50 հազար մարդ։ Այս մասին հայտնել է շարժման անդամ Գոհար Մելոյանը։

Ստորագրահավաքը նախաձեռնողները նշում են, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի արդյունավետ կառավարման արդյունքում ՝ նվազել են հոսանքի կորուստները։ Միայն այս տարվա ընթացքում համակարգում ձեւավորվել է շուրջ 6 ﬕլիարդ դրամ խնայողություն։