Էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազի, սա արդարացի պահանջ է. Մելոյան
03 Դեկտեմբերի 2025, 12:36
«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին դիմումն անպատասխան է թողել։
«Հետևաբար մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով։ Հանրագիրը 2015 թվականին սահմանադրական բարեփոխումների ընթացքում ձեռք բերված հանրային վերահսկողության և հաշվետվողականության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչելու մեխանիզմ է»,- ասել է Մելոյանը:
Ըստ նրա՝ իրենց պահանջն արդարացի է: «Դիմացը ձմեռ է, էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազեցվի»,- հավելել է «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչը։