​​​​​​​Хотели как лучше, а получилось как всегда․ Սինանյանը՝ Քյոլնի միջադեպի մասին

10 Մայիսի 2023, 23:26

Կարծիք | Հայեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը գործուղվել է Գերմանիա, անդրադարձել է նաև Քյոլնում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրան այսպիիս հարց էին տվել․

«Սփյուռքից ի՞նչ եք ուզում, փող եք ուզո՞ւմ, 150 միլիոն տվել ենք, ի՞նչ արեցիք, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում, Սփյուռքը այդքան հավաքեց, ի՞նչ արեցիք»։

Ի պատասխան՝ Սինանյանն ասել էր․

«Լսե՛ք, դուք չե՞ք ուզում լսել ինձ, եթե չեք ուզում լսել, գնացեք»։ 

Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ միջադեպին․

«Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հատնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող մի ավանդական կառույցի “մամլո” միջոցներում:

Ուրեմն, եկել էին համայնքին անհայտ 4 անձինք, որոնք առաջին իսկ վայրկյանից սկսեցին գոռգոռալ, ինձ մեղադրել, որ իբր եկել եմ փող ուզելու (դե, պրիմիտիվ ուղեղի համար փողից բացի այլ թեմա գոյություն չունի) և շատ սահուն ինքներն անցան ինձանից փող ուզելուն Պահանջում էին իրենց փողերը, որոնք իրենք իբր տվել էին պատերազմի ժամանակ: Ներկաների հարցին, թե ում են փող տվել՝ պատախանեցին, որ ում որ պետք է, նրան էլ տվել են…. Սրան զուգահեռ սկսեցին հայտնի մեղադրանքները հող հանձնելու, դավաճանության հետ կապված: Պարզվեց, որ այս չորսից երեքը հայր, մայր և որդի էին, և 1991 թվականին Հայաստանից արտագաղթելով` արդեն երեսուն տարուց ավելի շաաաաաատ հեռվից շաաաատ֊շաաաաատ սիրում են հայրենիքը և պայքարում են Արցախի և Հայաստանի համար:

Երբ իրենց կլոունադային որոշ ժամանակ տալուց հետո հարցրեցի` վերջացրեցին, թե ոչ, պատասխանեցին իրենց կրկեսը շարունակելով: Պնդեցի, որ հեռանան, քանի որ իրենց պատվիրատուների պատվերը կատարել են, իրենց ստոր ֆունկցիան իրագործել են, և չեմ թույլատրի, որ մեզ խանգարեն:

Իրենք պնդեցին, որ ես եմ հեռանալու և ոչ իրենք: Սխալվեցին, քանի որ երևի ինձ չէին ճանաչում, և արդյունքում գերմանացի ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից: Իսկ մենք շարունակեցինք մեր երկար և արդյունավետ հանդիպումը համայնքի հետ:

Ամենացավալին այն է, որ մինչ ոստիկանները` խուլիգաններից կմաքրեին տարածքը, ինձ մոտեցավ աշխարհահռչակ Մաքս Պլանք ինստիտուտի պրոֆեսոր, Գերմանիայում ծնված և հայերենին չտիրապետող Միքայել Մելքոնյանը և անգլերեն ներողություն խնդրելով վարձկանների պահվածքի համար` ասաց, որ եկել էր հանդիպմանը, որպիսզի ինձ լսեր, համագործակցության մասին խոսեր, բայց որ այս անմակարդակ մթնոլորտում չի ուզում լինել և սրանց նմանների պատճառով է, որ համայնքային կյանքին չի մասնակցում:

Հանդիպումից հետո նման միտք արտահայտեցին նաև որոշ երիտասարդներ, որոնք ասացին, որ ամենապածառ և կիրթ երիտասարդությունը, այս անառողջ տարրերից խուսափելով, չի մասնակցում համայնքային կյանքին:

Այսպիսով, մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով և առավոտյան տխմար վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սակայն իրականում ընդամենը ձեռք բերեցին հայ ազգի իրենց խորապես ատող և իրենցից զզվող մի նոր հավելյալ զանգված: Իրենց ավելի հոգեհարազատ լեզվով ասած: Хотели как лучше, а получилось как всегда»,- գրել է նա։