Հուլիսի 1-ից Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի միմյանց երկիր այցելել
07 Հուլիսի 2023, 20:32
ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է` ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող` պետությունում վավերականության ժամկետի նշումով, ՀՀ վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։
Նշենք, որ այս տարվա հունվարի 12-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել վրաց-հայկական սահմանի պարզեցված հատման մասին։
Վրաստանում փաստաթուղթն ուժի մեջ է մտել հունվարի 27-ից։