Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հրապարակել
19 Հուլիսի 2023, 19:32
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է: Բոլոր խանութներն ու մթերքները դատարկ են։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգում է այս մասին՝ նշելով, որ սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի:
Պաշտպանի գրասենյակը, փաստագրելով շրջափակման հումանիտար աղետալի հետեւանքները, միջազգային հանրությանը խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել: