Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է

27 Հունիսի 2023, 21:29

Հայեր | Սպորտ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճել է ոսկե մեդալ:

63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթել վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով:

Հիշեցնենք, որ Յուրիկ Հովեյանը կիսաեզրափակչում 12:1 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ էր տարել թուրք մրցակցի նկատմամբ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հոմերոս Առաքելյանը ևս հաղթել է թուրք մրցակցին եւ նվաճել բրոնզե մեդալ: