Հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները մեդալներ են նվաճել

28 Սեպտեմբերի 2025, 19:24

Սպորտ

Սեպտեմբերի 28-ին Նովոսիբիրսկում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2025 թվականի միջազգային մրցաշարը՝ նվիրված Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Աքսենովի հիշատակին։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) հաղթել է մինչև 23 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն և մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Աուես Գոնիբովին: Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) նվաճել է արծաթե մեդալ:

Մինչև 72 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Ռոստովի մարզի հայ մարզիկ Գարեգին Գյուլումյանը:

Մրցաշարին մասնակցել են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Ղազախստանից, Կուբայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից և այլն:

Հիմա եթերում