Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ-2024-ում Հայաստանը գրավել է երկրորդ տեղը

28 Հունիսի 2024, 08:00

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Սերբիայի մրցաշարում վաստակել է 132 միավոր և Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2024 թ. առաջնությունում գրավել երկրորդ ընդհանուր թիմային տեղը: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Նշվում է, որ դա 17-ով ավելի է, քան նախորդ տարի (այն ժամանակ Հայաստանը զբաղեցրել էր երրորդ տեղը)։

Հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ: Ոսկե մեդալը նվաճել է Մարատ Աճեմյանը (45 կգ), արծաթե մեդալը՝ Յուրի Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ), Սեյրան Կիրակոսյանը (110 կգ), բրոնզե մեդալը՝ Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Նշենք, որ առաջին տեղում Ադրբեջանի հավաքականն է (183), երրորդում՝ Ուկրաինայի հավաքականը (121):