Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Օհանյանը մասնակցել է մարզահրապարակի բացման արարողությանը

14 Սեպտեմբերի 2024, 21:51

Սպորտ

Օրեր առաջ տեղի է ունեցել Տոլյատիի թիվ 16 դպրոցի մարզահրապարակի բացումը։ Խորհրդանշական բացման արարողությանը մասնակցել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, թիվ 16 դպրոցի աշակերտ Արմեն Օհանյանը։

Նոր մարզահրապարակը նախատեսված է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային մարզաձևերի համար։ Այն կարող է օգտագործվել ֆիզկուլտուրայի պարապմունքներ անցկացնելու, արտադասարանական աշխատանքներ կազմակերպելու, դպրոցական և քաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար: