Հունական «Sky» հեռուստաընկերություն՝ Էրդողանը սրբեց-տարավ
15 Մայիսի 2023, 17:30
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում թուրքական «CNN Türk»-ի թղթակից Յորգո Կիրբակին ներկայացրել է Թուրքիայում ընթացող ընտրությունների վերաբերյալ Հունաստանում տիրող տրամադրությունները, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ Կիրբակիի՝ չնայած նրան, որ դեռևս վերջնական տվյալները չեն հրապարակվել և արդյունքները չեն ամփովել, Աթենքում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ երկրի նախագահ, «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում են նախագահական ընտրությունների հաղթող:
Թուրք լրագրողի փոխանցմամբ՝ Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է. «Էրդողանն ի չիք արեց սոցհարցումներն, իսկ Քըլըչդարօղլուն չարդարացրեց իր սպասումները: Երկորդ փուլում Գորդիան հանգույցըը Սինան Օղանին ձայն տվողներն են կտրելու: Գրեթե անհավանական է, որ Էրդողանիի օգտին քվեարկած անձինք երկրորդ փուլում այլ ընտրություն կատարեն»:
Իսկ «Sky» հեռուստաընկերությունը տվել է հետևյալ գնահատականը. «Քվեարկության ավարտը մի կողմից ուղեկցվում էր խանդավառ ամբոխի առաջ Էրդողանի երգերով, իսկ մյուս կողմից՝ տեսախցիկների առաջ «Ազգ» դաշինքի ղեկավարների հազարավոր խոսքերով… այս ամենով ամեն ինչ ասվում է: Էրդողանը սրբեց-տարավ»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայի Հանրապետությունում կայացած 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունների քվեների հաշվարկման գործընթացը շարունակվում է։