Հունաստանում Հայաստանի դեսպանությունը Աթենքում մասնակցել է Ամանորյա միջազգային տոնավաճառի
04 Դեկտեմբերի 2024, 15:37
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 30-ից-դեկտեմբերի 1-ն Աթենքում մասնակցել է Ամանորյա միջազգային բարեգործական 24-րդ տոնավաճառին՝ «Մանկան ընկերներ» (Friends of the Child, Φίλοι του Παιδιού) կազմակերպության հովանու ներքո, որի հասույթները տրամադրվում են սոցիալապես անապահով երեխաների կարիքների համար։
Դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բարեգործական Ամանորյա տոնավաճառին մասնացել են նաև Հունաստանի Հանրապետությունում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ իրենց ազգային տաղավարներով:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տաղավարում ներկայացվել են հայկական արտադրության ապրանքատեսակներ՝ խմիչք, քաղցրավենիք, հուշանվերներ, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտեստներ։ Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես է եկել Աթենքի «Ավետիս» պարային համույթը, հյուրերին ներկայացնելով հայկական ժողովրդական պարեր։
Տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվել է «Մանկան ընկերներ» բարեգործական ասոցիացիային: