Հունաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պահպանմամբ

10 Հունվարի 2024, 12:42

Քաղաքականություն

Աթենքը, ԵՄ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ցանկանում է արշավ սկսել՝ գույքագրելու և ԼՂ-ում կրոնական հուշարձաններին հասցված հնարավոր վնասները հաշվարկելու համար: Այս մասին Երևանում հայտարարել է Գիորգոս Գերապետիտիսը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հունաստանը շուտով կսկսի նաև մարդասիրական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, մասնավորապես, նախագիծն ուղղված կլինի մարդկանց բնակարաններով ապահովելուն։