Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

12 Ապրիլի 2026, 16:54

Քաղաքականություն

Հունգարիայում տեղական ժամանակով ժամը 06:00-ին բացվել են ընտրատեղամասերը՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար։ Քարոզարշավը ընթանում է լարված մթնոլորտում, քանի որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում՝ թուլացնելու իշխող «Ֆիդես» կուսակցության դիրքերը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ։

Երկրի քաղաքացիները և հունգարական սփյուռքը ընտրում են 199 պատգամավոր։ Ընտրողների ցուցակում ընդգրկված է ավելի քան ութ միլիոն մարդ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի ընտրական շեմը։ «Ֆիդես» կուսակցության և նրա դաշնակից «Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության» հիմնական մրցակիցը համարվում է նոր քաղաքական ուժը՝ «Տիսա»-ն, որը գլխավորում է Պետեր Մադյարը։ Այն հանդես է գալիս Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցության օգտին։

Բացի այդ, ընտրություններին մասնակցում են նաև ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» շարժումը, ձախակողմյան «Դեմոկրատական կոալիցիա» դաշինքը, ինչպես նաև սատիրիկ «Երկպոչ շան կուսակցությունը»։