Հունգարիայում Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են․ հայտնի է՝ ով է հաղթել
12 Ապրիլի 2026, 23:40
Հունգարիայում Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 37.04%-ը՝
Ընդդիմադիր «Տիսա» — 51.22% (132 տեղ 199-ից)
Օրբանի «Ֆիդես» կուսակցություն — 40.11% (59 տեղ 199-ից):
Ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը հայտարարել է, որ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իրենց Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Օրբանն իր հերթին նշել է․ «Ընտրությունների արդյունքը, չնայած դեռևս ամբողջական չէ, հասկանալի և պարզ է։ Կառավարման պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չտրվեց։ Ես շնորհավորեցի հաղթող կուսակցությանը»։