Հունիսի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում…» գրքի շնորհանդեսը

05 Հունիսի 2023, 13:25

Հայեր

Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 18:30-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Սցենարիստների գիլդիայի անդամ Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում…» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Հեղինակի գրքում տեղ են գտել ավելի վաղ՝ տարբեր տարիներին գրված պատմվածքներ և կինոպատումներ։

Ստեղծագործությունների մեծ մասի սյուժեները ծավալվում են Հայաստանում։ Ֆիլմերի պատմվածքների հերոսները խորասուզված են իրենց ողբերգական ժամանակի մթնոլորտում, որը մանրամասն ու պատկերավոր վերստեղծվել է հեղինակի կողմից։ Հերոսները, ապրելով իրենց կյանքի դրաման, կանգնած են դժվար ընտրության առաջ, որն ի վերջո լուծվում է ողորմությամբ և մերձավորի հանդեպ սիրով: