Հայաստանը առաջին տեղում է Վրաստանից ապրանքների արտահանմամբ
23 Օգոստոսի 2023, 20:30
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հուլիսի ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,8%։
Ըստ «Գրուզստատի»՝ Հայաստանը երեք խոշոր երկրների շարքում առաջինն է, որտեղ Վրաստանն արտահանել է 495,0 մլն դոլարի արտադրանք։ ԱՄՆ դոլարով երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 485,3 մլն դոլար, երրորդում՝ Ռուսաստանը՝ 416,2 մլն դոլար։