Հունվար-նոյեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների գերակշիռ մասը Ռուսաստանից են

11 Դեկտեմբերի 2025, 18:00

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականի հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ ավելի քան 874 հազար մարդ:

Այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են (264 հազար), երրորդում՝ իրանցի զբոսաշրջիկները (166 հազար):

Առաջատարների հնգյակը եզրափակում են ԱՄՆ-ն ու Չինաստանը: