Հունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 0,1% գնանկում. ԵՏՀ
28 Սեպտեմբերի 2024, 20:17
Այս տարվա հունվար-օգոստոսին ԵԱՏՄ բոլոր երկրներում գնաճը կազմել է 7,9 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Միաժամանակ գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ղազախստանում՝ 8,8%։ Նմանատիպ պատկեր է նաև Ռուսաստանում, որտեղ գները մեկ տարվա ընթացքում աճել են 8,2%-ով: Դրան հաջորդում են Բելառուսը ՝ 5,7% և Ղրղզստանը ՝ 4,8%: Հայաստանում գնանկում է տեղի ունեցել. ապրանքների և ծառայությունների արժեքը նվազել է 0,1% — ով։
Ինչ վերաբերում է պարենային ապրանքների գների ինդեքսին, ապա Հայաստանում արձանագրվել է 2,3%-ի անկում։ Ամենաշատը գներն ավելացել են Ռուսաստանում (+8,9%), Բելառուսում (+6,5%) և Ղազախստանում (+6,3%)։ Ղրղզստանում պարենային ապրանքների գնաճի մակարդակը կազմել է 2,3%։
Նշվում է նաև, որ 0.1%-ով նվազել են ոչ պարենային ապրանքների գները։
Ըստ հանձնաժողովի՝ վճարովի ծառայությունների գների աճով Հայաստանի ցուցանիշը 2,9% է: Ռուսաստանում ցուցանիշը հասել է 9,2%-ի, Ղրղզստանում ՝ 8%-ի, Բելառուսում ՝ 6,8%-ի, Ղազախստանում ՝ 13,5%-ի։