Հունվարին մեծ էկրան կբարձրանա «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը
28 Դեկտեմբերի 2024, 17:36
Հունվարի առաջին կեսին մեծ էկրան կբարձրանա «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը՝ հատուկ ցուցադրությամբ, այնուհետև հասանելի կլինի լայն լսարանին:
Ֆիլմում ներկայացվում է 100 տարի առաջվա պատմական իրադարձությունների փաստագրությունը, որը զուգահեռվում է այսօրվա իրադարձությունների հետ:
«Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումների, ինչպես նաև հատուկ ֆիլմի համար ստեղծված երաժշտության կատարյալ համադրությամբ, ինչն այն դարձնում է բնույթով եզակի հայկական կինեմատոգրաֆիայում արտադրված նմանատիպ հետաքննական պատմական ֆիլմերի շարքում։
Մտահղացման պրոդյուսերը Հարություն Հարությունյանն է, ըստ որի այն ինչ ներկայացվում է ֆիլմում (գործողությունները, քաղաքական իրավիճակը, հասարակական մթնոլորտը) նման է այսօրվա իրադարձություններին:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանն է: Պատմական փաստերը տարբեր արխիվներից հավաքել, ի մի է բերել՝ Դերենիկ Մալխասյանը։ Սցենարը՝ Լևոն Գալստյանի։