Հուսով եմ՝ ՀՀ կառավարության և եկեղեցու միջև երկխոսություն կսկսվի․ Ռոբերտ Ամստերդամ
11 Օգոստոսի 2025, 02:18
Իմ հիմնական առաքելությունը եկեղեցին, քրիստոնյաներին պաշտպանելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա հույս է հայտնել է, որ ՀՀ կառավարության և եկեղեցու միջև երկխոսություն կսկսվի։
Փաստաբանը նշել է, որ Հայաստանում եկեղեցին առանցքային նշանակություն ունի։
Պատասխանելով Alpha News-ի հարցին՝ արդյոք մտավախություն չունի, որ ՀՀ իշխանությունները ճնշումներ կգործադրեն իր դեմ, փաստաբանը նշել է․ «Ռուսաստանում ինձ ձերբակալել են, յոթ երկրներում իմ մուտքն արգելել են։ 50 տարի է՝ այս գործով եմ զբաղվում։ Ճնշումների ներքո մենք չենք ճկվում, իրավունքի գերիշխանությունը պաշտպանելիս մենք չենք ճկվում»։