Հուսով ենք՝ արդարադատություն կլինի․ Արթուր Միքայելյան

22 Հոկտեմբերի 2025, 22:48

Քաղաքականություն

Շիրակի մարզում ենք՝ հույսով, որ արդարադատություն կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը։

«Մեր ընկերոջ՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութերը նայելով նրա արարքի մեջ որևէ հանցանք չեմ տեսնում։ Հուսով ենք՝ դատարանը կգտնվի բարձունքի վրա և անմեղ մարդկանց մեղադրանք չի առաջադրի»,- ասել է Միքայելյանը։