Հուսով ենք՝ խաղաղության այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի. Բայրամով

06 Նոյեմբերի 2023, 18:51

Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում ռումինացի իր գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։

«30 տարի անց «ադրբեջանական հողերի օկուպացիայի» ավարտը և այդ հողերի նկատմամբ մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների իրականացում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։

Հիմա եթերում