Հույս ունեմ՝ առաջիկայում գերիների վերաբերյալ լավ նորություններ կունենանք. Միրզոյան

14 Հոկտեմբերի 2025, 13:03

Քաղաքականություն

Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցն է: Մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այս պահին ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք լավ նորություն կունենանք: Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ևս կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- նշել է նա:

Հիմա եթերում