Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի. Ստոլտենբերգ

17 Մարտի 2024, 21:15

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կարեւոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սեւծովյան տարածաշրջանի եւ ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի: Ադրբեջանն ու Հայաստանը երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն»,-հայտարարել է Ստոլտենբերգը: