Հույս ունենք, որ իմաստուն հայ ժողովուրդը բավականաչափ քաղաքական խոհեմություն կդրսևորի. Զախարովա
19 Սեպտեմբերի 2023, 15:37
Ռուսական կողմը կոչ է անում դադարեցնել կրակը և կարգավորել իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա իր խոսքում ասել է. «Հույս ունենք, որ իմաստուն հայ ժողովուրդը բավականաչափ քաղաքական խոհեմություն կդրսևորի՝ թե՛ իր երկրի, թե ընդհանուր տարածաշրջանի համար ճիշտ որոշում կայացնելու համար»: