Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

05 Փետրվարի 2026, 15:37

Քաղաքականություն

Հռոմի պապ Լևոն XIV-ը ուղերձ է հղել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության կապակցությամբ։

Անդրադառնալով «Զայեդ» մրցանակի դափնեկիրներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մյուս մրցանակակիրներին՝ Հռոմի պապը նրանց բնութագրել է որպես «հույս սերմանողներ մի աշխարհում, որը չափազանց հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում»։

«Ընտրելով համերաշխության պահանջկոտ ճանապարհը՝ անտարբերության հեշտ ուղու փոխարեն, նրանք ցույց են տվել, որ անգամ ամենախոր արմատներ ունեցող բաժանումները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին», – նշել է Հռոմի պապը։