Հույսս երբեք չի մարի, որ վերադարձ Արցախ լինելու է. Նարինե Ազարյան
03 Սեպտեմբերի 2025, 14:30
Իմ պարտքն էի համարում լինել այստեղ ու աջակցել արցախցիներին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Նարինե Ազարյանը, ով սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում մասնակցում էր Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հավաքին:
«Ես արմատներով արցախցի եմ, մայրս Հադրութի շրջանից է, ես ծնվել եմ Հայաստանում, բայց ապրում եմ Գերմանիայում: Հիմա արձակուրդում եմ, գիտեի այս հավաքի մասին ու իմ պարտքն էի համարում անպայման ներկա լինել այստեղ, աջակցել արցախցիներին, ցույց տալ, որ մենք անտարբեր չենք, ու օրինակ ծառայել նրանց, ովքեր անտարբեր են: Ես այսօր այստեղ եմ, որ ցույց տամ՝ իմ սերն Արցախի հետ է, հույսս երբեք չի մարի, որ վերադարձ Արցախ լինելու է»,- ասաց Նարինե Ազարյանը: