Հովարդ Ղազանջյան․ Աշխարհահռչակ պրոդյուսերը

26 Հուլիսի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 26-ին աշխարհահռչակ կինոարտադրող,պրոդյուսեր, ռեժիսոր Հովարդ Ղազանջյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1942 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ-ում։ Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը։ Հենց ուսանողական տարիներին ծանոթացել է Ջորջ Լուկասի հետ, որ դարձել է նրա լավագույն ընկերը, և նրանք նաև համատեղ նկարահանել են «Delta Kappa Alpha» ֆիլմը։

Ղազանջյանը նաև եղել է «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանը որոնելիս» և «Աստղային պատերազմներ.Էպիզոդ VI» ֆիլմերի պրոդյուսերը:

Նշանավոր հայը «Lucasfilm Ltd»-ի հիմնադիրներից է, որտեղ 1977-1984 թվականներին աշխատել է որպես փոխնախագահ։

Ղազանջյանը նաև գիտահանրամատչելի ֆիլմերի հեղինակ է։ Հովարդն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԱՄՆ-ի հայկական մշակութային և բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին։

Հովարդ Ղազանջյանը Ամերիկայի Կինոարվեստի ակադեմիայի իսկական անդամ է, Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ նախագահի մրցանակի, Պատվո լեգեոնի շքանշանի և Էմմի կինոմրցանակի դափնեկիր: «The Washington Post»-ը Ղազանջյանին ներառել է 20-րդ դարի Ամերիկայի 100 նշանավոր անձանց ցուցակում։