Հովհաննես Աբգարյանն ու Էդուարդ Գասպարյանը կմասնակցնեն Չինաստանում կայանալիք համաշխարհային խաղերին
07 Օգոստոսի 2025, 18:25
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո օգոստոսի 7-17-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն 13-րդ համաշխարհային խաղերը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի հավաքականի կազմում խաղերին կմասնակցեն նաև սամբիստ Հովհաննես Աբգարյանը և կարատեիստ Էդուարդ Գասպարյանը:
Մրցումներին կմասնակցի ավելի քան 4000 մարզիկ: Նրանք մեդալների համար կպայքարեն 34 ոչ օլիմպիական մարզաձևերում։